Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հինգշաբթի Մոսկվայում անցկացված հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձը, հաղորդում է Mehr գործակալությունը։
Այսօր՝ երեքշաբթի, 2025 թվականի հոկտեմբերի 16-ին, Ալի Լարիջանին Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպման ընթացքում Լարիջանին Պուտինին է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տնտեսական համագործակցության, տարածաշրջանային զարգացումների և մի շարք միջազգային հարցերի շուրջ։

























































































