Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չբավարարեց Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։ Նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանք։
Այս մասին ArmLur.am-ին հայտնեց փաստաբան Վահագն Քեշիշյանը
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի իրավապահ համակարգի ներկայացուցիչները խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում, 10-ից ավելի հոգևորականներ և աշխատակիցներ բերման էին ենթարկվել, կան ձերբակալվածներ։
Քնար Մանուկյան

























































































