Ընդդիմությունն այսօր իշխանության կողքին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդի համար ի՞նչ են արել, որ հիմա ինչ անեն: Ժողովուրդը ոչ մի լավ սպասելիք չպետք է ունենա»,- ասաց ԺԿ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` խոսելով  ներքաղաքական իրադարձությունների մասին:

Արդյոք քաղաքացիական հասարակության ձևավորումը և ըմբոստությունը տարբեր խնդիրների դեմ ինչ-որ բան կփոխի:

«Բայց ի՞նչ պետք է փոխի, եթե տարիներ առաջ բողոքող զանգվածը 300-500.000 էր և ոչինչ չփոխվեց»,- ասաց Կարապետյանը:

Կուսակցության ղեկավարի խոսքով` ժողովուրդը  պետք է միավորվի ոչ թե քառյակի, եռյակի շուրջ, այլ  համաժողովրդական ճակատ ձևավորի:

Ընդդիմությունը, ըստ քաղաքական գործչի, իշխանության կողքին է: «Հիմա Արթուր Բաղդասարյանն էլ ասում է` ես ընդդիմություն եմ: Ընդդիմությունը դարձել է միմյանց շանտաժ անելու միջոց»:

Ինչ  վերաբերում է  ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի` կոալիցիայից դուրս գալուն,  Տիգրան Կարապետյանի համար ՕԵԿ ղեկավարը ոչ մի արժեք չունի. «մտնում է կոալիցիա,  դուրս է գալիս, ոնց որ խաղուպար լինի»:

Սոնա Դավթյան




Լրահոս