Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
ArmLur.am լրատվականը այս պահին դեպքի վայրում է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի թիվ 97 երթուղային ավտոբուսը բախվել է կայանված «Mercedes Sprinter»-ին։ Վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մի քանի կայանված մեքենաների՝ «Mazda», «Honda Accord» և «Toyota»։
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության, պարեկային ոստիկանության և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Բարեբախտաբար, ավտոբուսի ուղևորներից ոչ մեկը չի տուժել։ Վթարի հանգամանքները պարզվում են։
Մանրամասները՝ տեսանյութում․






























