Armenian text to speach

ԲԱՑԱՌԻԿ․ Քիչ առաջ ձերբակալել են Մանկավարժականի ռեկտորին և տասնյակ աշխատակիցների․ տանում են կոմիտե․ ArmLur․am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Մանկավարժական համալսարան, որտեղ վաղ առավոտից  խառնաշփոթ իրավիճակ է եղել։

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեն ռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների է ձերբակալել ու տանում են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ավելին, համալսարանի մեր աղբյուրները հայտնեցին, որ ձերբակալվածների թիվը տասից ավելի է։

ArmLur․am-ը տեղեկությունները փորձեց պարզել անձամբ  Հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղից խոստացան քիչ անց արձագանքել։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս