
Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ քսան տարի է քաղաքական ուժերը պայմանավորվում են իրար հետ, բայց դրանից ըստ էության ոչինչ չի փոխվում:
Խոսելով Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին` Կարապետյանն այդ նշանակումը բացատրեց այսպես. «Նախագահը մտածում է միայն իր երեք տարվա մասին, որ անփորձանք իշխի և անփորձանք հեռանա:Վարչապետի փոփոխության հետ ժողովուրդը կապ չունի: Հովիկ Աբրահամյանն հինգ տարի անընդմեջ եղել է ընտրական շտաբի ղեկավար, կեղծել ընտրությունները, հետևաբար, ես չեմ կարծում, որ ինչ-որ բան կանեն ժողովրդի համար»:
Սոնա Դավթյան