Մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նախատեսված հանդիպումը՝ Եվրահանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է Ուկրաինայում կայուն խաղաղության հանգեցնող ցանկացած ջանք։
«Եվրոպական հանձնաժողովը ողջունում է Ուկրաինայում կայուն խաղաղության հանգեցնող ցանկացած ջանք։ Եթե նման հանդիպումը կնպաստի դրան, մենք ողջունում ենք այն», – ասել է նա։


























































































