Այսօր տեղի ունեցավ «Հայրեններ» Հասարակական կազմակերպության լիագումար նիստը։ Նախաձեռնության հեղինակը Մամիկոն Խուրշուդյանն է, իսկ անդամները 44-օրյա պատերազմի մասնակիցները։
Միջոցառմանը ներկա էին քաղաքական, հասարակական գործիչներ, բժիշկներ, պատգամավորներ և Խուրշուդյանն ArmLur.am-ի հետ զրույցում պնդեց, որ քաղաքական բոլոր ուժերին հրավիրել ենք՝ ընդգծելու համար կառույցի ապաքաղաքական լինելը։
Կազմակերպության հիմքը համանուն գրաշարն էր, որը պատմում է Արցախյան պատերազմում վիրավորված հերոսների ազատության և հայրենիքի համար մղած պայքարի մասին։ Գրքում ամբողջությամբ զետեղված են այս միջոցառմանը մասնակցող Արցախյան պատերազմում վիրավորված ու ոտքի կանգնած հերոս տղաների իրական պատմությունները։ Նրանցից շատերն այսօր ելույթով հանդես եկան։
Միջոցառման 2-րդ հատվածում տղաների կողմից որպես ՀԿ-ի նախագահ առաջադրվեց Մամիկոն Խուրշուդյանի թեկնածությունը, վերջինս միաձայն ընտրվեց, ընտրեց նաև փոխնախագահներին և կառույցի գործող անդամների կամզմը։
Միջոցառումն ավարտվեց Խուրշուդյանի շնորհակալական խոսքերով սինխռ և հյուրերի շնորհավորական խոսքերով։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































