Armenian text to speach

Գեղարքունիքի մարզում «ԳԱԶ 53»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։




Լրահոս