Armenian text to speach

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպել է «Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հանդիպում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ Գործարար կապերի ֆրանկոֆոնիայի ֆորումի հետ համատեղ, դեսպանությունում կազմակերպել է «Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հանդիպում»։

Միջոցառմանը մասնակցում էին ֆրանսիական տնտեսական ու գործարար շրջանակների ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ։
Բացման խոսքով հանդես է եկել Գործարար կապերի ֆրանկոֆոնիայի ֆորումի նախագահ, «BRED Banque Populaire» ֆրանսիական բանկի վարչական խորհրդի նախագահ Ստեվ Ժանտիլին։

Այնուհետ զեկույցով հանդես է եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ով ներկայացրել է Հայաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակը։ Դեսպանը անդրադարձել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրին, որով նշանավորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Ընդգծել է, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը՝ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգմամբ, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանան տնտեսական աճի և կայունության համար։

Անդրադարձել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին ու զարգացման միտումներին, Հայաստանի տնտեսության առաջատար ուղղություններին, Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար բարենպաստ պայմաններին։ Արման Խաչատրյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության, մասնավորապես՝ ռազմավարական նշանակություն ունեցող համատեղ ծրագրերի, Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների գործունեության, երկու երկրների միջև առևտրաշրջանառության, ինչպես նաև գործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ առանձնացրել է 2027 թվականին Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացումը, ինչպես նաև անդրադարձել Կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությանը, անդամ երկրների հետ տնտեսական կապերին։
Ելույթներ են ունեցել նաև տնտեսագիտության ու ֆինանսների հարցերով խորհրդատու Նելլի Սարկիսյանը և Ֆրանսիայում Արդշինբանկի ներկայացուցիչ Գեորգի Հարությունյանը։

Հանդիպման ավարտին մասնակիցները հարցեր են ուղղել բանախոսներին։




Լրահոս