Քիչ առաջ Երևանի կենտրոնում Պարեկային ծառայության մեքենաների ձայնն ու դրանցից հնչող ազգանշանները խուճապ էին առաջացրել քաղաքացիների համար։ Վարորդներն ու հետիոտները չէին հասկանում՝ ինչ է կատարվում։
Ավելի ուշ տեղեկացանք, որ վարչապետի շարասյան պատճառով էր, որ Երևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար էր։ Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակից տուն էր գնում։
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երթևեկությունը կարգավորող ոստիկանն արգելում մեքենաներին առաջ գալ, իսկ հետիոտները քարացել էին իրենց տեղում։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































