Armenian text to speach

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 32-րդ նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հարկային մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում քննարկվել են համակարգող խորհրդի աշխատանքային խմբերի զեկույցները, այդ թվում՝ տվյալների փոխանակման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև հաճախորդակենտրոնության սկզբունքների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հաստատվել է նաև խորհրդի առաջիկա տարվա գործողությունների ծրագիրը։

Նիստի այս տարվա հիմնական թեմաների շրջանակում ՊԵԿ նախագահը հանդես է եկել «Հարկային տեսուչ՝ այսօր և վաղը» շնորհանդեսով՝ ներկայացնելով հարկային տեսուչի դերը պետականության ամրապնդման, հասարակություն-հարկ վճարող, հարկային ծառայող–պետություն փոխհարաբերությունների զարգացման համատեքստում։ ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև հարկային տեսուչի տեսլականը՝ հիմնված հաճախորդակենտրոն մոտեցման, թվային և վերլուծական գործիքակազմերի կիրառման, ինչպես նաև ճկուն մոտիվացիոն մեխանիզմների ներդրման սկզբունքների վրա։

Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2026 թվականի երկրորդ կիսամյակում՝ Տաջիկստանի Հանրապետությունում:

Հաջորդ նիստի գլխավոր թեմաներ են ընտրվել «Արհեստական բանականության գործիքների կիրառման հնարավորությունները հարկային վարչարարության արդյունավետության և հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման գործում. ԱՊՀ մասնակից պետությունների փորձը և հնարավորությունները» և «Ռիսկերի կառավարման համակարգի և ժամանակակից վերլուծական գործիքների կիրառման փորձը ԱՊՀ մասնակից պետություններում»:




Լրահոս