Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Axios-ին տված հարցազրույցում Անդրեյ Երմակը՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը, հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին աշխարհի ցանկացած երկրում, բացի Ռուսաստանից և Բելառուսից։

Երմակի խոսքով՝ վերջին հանդիպումներից մեկի ընթացքում Դոնալդ Թրամփի հետ զրույցում Զելենսկին ասել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինին աշխարհի ցանկացած վայրում, ցանկացած ձևաչափով, բացի Ռուսաստանից և Բելառուսից։ Մինչդեռ, Կրեմլի առաջնորդը շարունակում է մերժել նման հանդիպումները։

Axios-ը նաև մեջբերել է Զելենսկու խոսքերը, որ Ռուսաստանը վերջերս փորձում է վերադառնալ խաղաղության բանակցությունների. «Մենք արդեն տեսնում ենք, որ Մոսկվան շտապում է վերսկսել երկխոսությունը, երբ միայն լսում է Թոմահավքեր մասին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Պուտինը նշել էր, որ չի պատրաստվում որևէ տեղ մեկնել Զելենսկու հետ հանդիպելու համար և պատրաստ է միայն Մոսկվայում բանակցություններ վարել։




Լրահոս