Armenian text to speach

Ո՞վ է Տեր Հայկ (Էդուրադ) քահանա Սահակյանը, ում իրավապահներն անհայտ ուղղությամբ էին տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս իրավապահների կողմից բնակարանից հանված և անհայտ ուղղությամբ տարված քահանաներից էր Տեր Հայկ (Էդուրադ) քահանա Սահակյանը ։

ArmLur.am լրատվականը ներկայացնում է, թե ով է նա։

Տեր Հայկ քահանա (Էդուարդ) Մկրտչի Սահակյանը ծնվել է 1979 թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքում:

1986-1996 թթ. սովորել է մայրաքաղաքի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցում:

1997-1999 թթ. ծառայել է Հայոց պաշտպանական բանակում:

2000-2001 թթ., նախքան ճեմարան ընդունվելը, շուրջ մեկ տարի Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է սաղմոսերգության և Սուրբ Պատարագի երգեցողության:

2001-2007 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարանում), որն ավարտել է գերազանցությամբ:

2001 թ. դպրի կարգավիճակով մասնակցել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու Սուրբ Պատարագի երգչախմբի երգեցողությանը, իսկ 2002 թ.-ից սարկավագի կարգավիճակով սպասավորել Սուրբ Պատարագի խորհրդին:

2002 թ. դեկտեմբերի 25-ին Վեհափառ Հայրապետի Հայրական և Հայրապետական օրհնությամբ ու տնօրինությամբ, ձեռամբ Լուսահոգի Գերաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի, ստացել է դպրական աստիճան:

2006 թ. հոկտեմբեր 8-ին, գերազանց հանձնելով համապատասխան քննությունները, Վեհափառ Հոր օրհնությամբ, ձեռամբ Գերաշնորհ Տ. Փառեն Եպիսկոպոս Ավետիքյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2007 թ. մայիսի 30-ին պետական քննություններին զուգահեռ պաշտպանել է ավարտաճառ «Պրուսացի Հովհաննես Չամուրճյան Տեր-Կարապետյան, Տերոյենցի կյանքը, մատենագրական վաստակն ու աստվածաբանական հայացքները» թեմայով:

2010 թ. հունիսի 1-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի Թալինի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ` ծառայելով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր ծառայում է մինչև օրս:

2012 թ. փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է ԼԱՆՋԱԽԱՉ կրելու իրավունքին: Ամուսնացած է, ունի երկու զավակ: 

Նանիկ Աղասյան




Լրահոս