
Ցավով տեղեկացա «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Անձնապես ծանոթներ չլինելով՝ մշտապես մեծ հարգանք եմ տածել իր հանդեպ:
Մարդ, ով առանց բարձրագոչ խոսքերի, առանց ավելորդ ցուցադրականության՝ իր խոսքն ասել է աշխատանքով, արարումով, հայրենի երկրում իրականացրած ներդրումներով ու անաղմուկ բարեգործությամբ: Հրանտ Վարդանյանը մեր հանրային կյանքում և տնտեսության մեջ իր ուրույն ձեռագիրը թողեց: Ձեռագիր, որը խորին հարգանքի է արժանի:
Ցավակցում եմ հարգարժան Հրանտի ընտանիքին, իր զավակներին, որոնց հետ մտերիմներ չլինելով հանդերձ՝ համարում եմ իմ բարեկամները: Ամրություն ու կորով ձեզ: Համոզված եղեք, որ Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն ձեր, այլև բոլորիս համար:
Կարեն Կարապետյան
ՀՀ ԱԺ պատգամավոր