
Ապրիլի 21-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 15ա շենքի մոտակայքում ծառը շրջվել է էլ. լարերի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ «Կենտրոն կանաչապատում» ծառայության աշխատակիցները մասնատել են ծառը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն