«Մեր ձևով» շարժման աջակիցները պատրաստվում են մեծ հանրահավաքին Այսօր հոկտեմբերի 18-ին, «Մեր ձևով» շարժումը նախաձեռնել է մեծ հանրահավաք ի աջակցություն ազգային բարերար Սամվել Կարապետյանին, կալանավորված բարձրաստիճան հոգևորականներին ու բոլոր քաղբանտարկյալներին։
«Ժողովուրդը ատում է այս իշխանությանը»,- ելույթում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
Հանրահավաքի մեկնարկը տրվել է ժամը 16:30-ին։ Հիշեցնենք, օրերս Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց ևս 30 օրով։
Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին` հարցազրույցներից մեկում իր աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հայտնելու համար։ Բարերարը 120 օրից ավել է գտնվում է կալանքի տակ։
Նանիկ Աղասյան
Տեսանյութը դիտեք ArmLur.am-ի տելեգրամյան ալիքում․





























