Հո մրցման մեջ չե՞մ մտնելու. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Գալուստ Սահակյանը նշանակվի ԱԺ նախագահ, ուրեմն տարածված լուրերը համապատասխանած կլինեն իրականությանը: Իր` ԱԺ նախագահ դառնալու մասին տարածված լուրերին Armlur.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` նշելով, որ  կուսակցությունն այդ հարցը դեռ չի քննարկել:

«Հո մրցման մեջ չե՞մ մտնի, որ հավակնություն ունենամ: Մեր կուսակցությունում կքննարկենք, կտեսնենք, թե ի՞նչ խնդիրեր կան դրված, ըստ այդմ էլ պարզ կդառնա կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուն»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով օրերս ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանի այն դիտարկմանը, թե Գալուստ Սահակյանն արդեն ծեր է ԱԺ նախագահ դառնալու համար` ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Տարիքը հպարտություն է և փորձություն, այնպես որ կլինեմ՝ չեմ լինի, տարիքը չի ասելու: Ես հպարտանում եմ իմ տարիքով: Քաղաքական գործիչ եմ, և իմ դերակատարումը ինքս ինձանով կարողանում եմ պահպանել»:

Տաթև Հարությունյան




Լրահոս