Armenian text to speach

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին կհանձնի ևս երկու պատանդի մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մոտակա ժամերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին կհանձնի ևս երկու իսրայելցի պատանդների մարմինները։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Իզզեդին ալ-Քասամի բրիգադների» Telegram ալիքում։

«(Իսրայելցի պատանդներին) պաղեստինցի գերիների հետ փոխանակման գործարքի շրջանակներում որոշվել է երկու գերիների մարմինները (բժշկական) անձնակազմին հանձնել մոտավորապես ժամը 22:00-ին», – ասվում է հայտարարության մեջ։ Հանձնման վայրը և այն պատանդների անունները, որոնց մարմինները կփոխանցվեն Կարմիր Խաչին, դեռևս չեն հայտարարվել։




Լրահոս