Armenian text to speach

Թիվ 275 երթուղին սպասարկող «Գազելի» մասնակցությամբ վթարի հետևանքով 10 տուժած կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել այսօր Երեւան–Չարենցավան երթուղին սպասարկող «Գազելի» մասնակցությամբ վթարի վերաբերյալ։

Ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով։

Պարզվել է, որ ժամը 19։40-ի սահմաններում Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։




Լրահոս