Armenian text to speach

Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի Կիևի կողմից տարածքների կորստով․ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը կնշանակի Կիևի համար տարածքների կորուստ։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անպայման ինչ-որ բան կվերցնի»,-ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բաց է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար՝ առանց Կիևին զգալի տարածքներ կորցնելու։

Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի, երբ իր բոլոր նպատակներին հասնի։
Ինչպես նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս նպատակներին կարելի է հասնել կամ համատեղ ռազմական գործողության արդյունքում, կամ համապատասխան բանակցությունների միջոցով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թվարկել է հատուկ գործողության նպատակները, որոնց թվում են Ուկրաինայի ապառազմականացումը և դենացիֆիկացումը, նրա չեզոք կարգավիճակը և տեղում առկա իրողությունների ճանաչումը:




Լրահոս