Armenian text to speach

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ աշխարհի առաջնության եզրափակչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց  հավաքականի 4 ներկայացուցիչ դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մեկնարկած աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանը կներկայացնեն Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը (օղակներ), Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր):  Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 24-ին ու 25-ին:




Լրահոս