ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ իր կուսակցությունը մտածում է հանրահավաքի կազմակերպելու ուղղությամբ:
«Մենք ժողովրդի հետ ենք և ժողովրդական ընդդիմություն ենք: Մենք ոչ մեկի հետ չենք պայմանավորվել, Հյուսիսային պողոտայում բնակարան էլ չենք ստացել»,- ասաց Կարապետյանը:
«Բա ո՞վ է ստացել»,- հակադարձեցին լրագրողները:
«Ովիկը: Ժամանանակից լրագրողներ եք, լավ էլ գիտեք: Դեն եմ- ն եմ, չգիտեմ, ինչ եմ…: Դեռ սպասողական վիճակ է մեր ժողովրդի մոտ, թե ինչի՞ են սպասում չգիտեմ: Կարմիր կովն իր կաշին չի փոխի»,- ասաց քաղաքական գործիչը:
Ինչ վերաբերում է «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքներին, Տիգրան Կարապետյանը դրական է համարում շարժումը, բայց կարծում է, որ այդ շարժումը շեղում է ժողովրդի ուշադրությունը գլխավոր խնդիրներից:
Խոսելով ներքաղաքական իրադարձությունների մասին նա խորհուրդ տվեց արդար ուժերին հավատալ:
Սոնա Դավթյան