Գրոհայինները Գազայի տարածքից ապրիլի 21-ին հինգ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:
Երեք հրթիռները պայթել են բաց տարածությունում, իսկ երկուսը՝ պաղեստինյան ինքնավարության սահմանների մոտակայքում գտնվող Սդերոտ քաղաքի տարածքում:
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-երը, պայթյունների հետևանքով տուժածներ չկան, քաղաքին աննշան վնաս է հասցվել, հրթիռներից մեկը պայթել է սինագոգի ու քաղաքային շուկայի մոտակայքում:
Հրթիռակոծմանը իսրայելական ուժերը պատասխանել են գրոհայինների տեղակայման կետերին օդից գրոհով: Թե որքանով է արդյունավետ եղել այդ գրոհը՝ չի տեղեկացվում:
Մարտի կեսերին, եգիպտական կողմի միջնորդությամբ, Իսրայելի իշխանությունների և ծայրահեղական «Իսլամական ջիհադ» կազմակերպության միջև հրադարադարի համաձայնություն էր կնքվել: Մարտ ամսվա ընթացքում Գազայի տարածքից 123 հրթիռ է բաց թողնվել, ընդ որում 77-ը հասել են Իսրայելի տարածք:
Պաղեստինյան կողմի ներկայացուցիչը նշել է, որ եգիպտական կողմի ակտիվ միջնորդության շնորհիվ Կահիրեում 2012-ին ձեռք բերված համաձայնությունները նորից ուժի մեջ են մտել:
Սակայն, սա Իսրայելի ուղղությամբ առաջին հրթիռակոծության դեպքը չի: Ապրիլի սկզբում գրոհայինները Գազայի տարածքից չորս հրթիռ են արձակել հրեական պետության ուղղությամբ:
Իսրայելի ԶՈՒ-ն ի պատասխան սկսել էր օդայինի գրոհ Գազայի ուղղությամբ:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: