Armenian text to speach

Վարդան Ղուկասյանը հանդես է եկավ կոչով․ Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,
Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։
Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»

Հիշեցնենք, որ բազմաթիվ իրավապահներ Գյումրու քաղաքապետարանում էին։  Խուզարկվել է  քաղաքապետարանը, առգրավվել են փաստաթղթեր։ 8 անձ, ներառյալ քաղաքապետ Ղուկասյանը, ձերբակալվել են Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։




Լրահոս