Ռուսաստանի Դաշնությունում ծնված և 15 տարի վարկային ոլորտում աշխատող Նարեկ Ղուշչյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել 2021 թվականին։
2021 թվականին Տավուշի փոխմարզպետի պաշտոնում նշանակվեց Նարեկ Ղուշչյանը, ով մինչ այդ երկար տարիներ աշխատել էր Իջևանի համայնքապետարանում, այնուհետև՝ մինչ հեղափոխությունը, «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ում։
Համաձայն փոխմարզպետի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի՝ ունի 7 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 5 հողամաս։ Ղուշչյանի գույքերը գտնվում են Տավուշի մարզի Իշևան և Սևքար համայնքներում։
Փոխմարզպետը 2012 թվականից ի վեր շահագործում է 2006 թվականի արտադրության AUDI մակնիշի մեքենան։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 620 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 35 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 588 հազար դրամ, որից 10 մլն 564 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից։ Եկամուտներից 8 մլն դրամը ստացված փոխառություն է Կոնվերս Բանկից և Էվոկաբանկից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 350 հազար դրամ։
Ղուշչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իջևանի տարածքային կազմակերպության խորհուրդի անդամ է։
Ղուշչյանի կինը Աննա Ալիխանյանը, Ինեկոբանկ ՓԲԸ-ի Գործառնական տնօրենն է։
Հիշեցնենք՝ 2022 թվականին Նարեկ Ղուշչյանի անունը նոր էր շրջանառվում՝ կապված երիտասարդին վրաերթի ենթարկելու դեպքի հետ:
Հոկտեմբերի 23-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն»:
Էմմա Միքայելյան






























