Armenian text to speach

«2000 ռուբլի ռուսները տուգանեցին, 5000 լարի վրացիները»․ ի՞նչ են պատասխանել բողոքող վարորդներին Կառավարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 20-ին բեռնափոխադրում իրականցնող վարորդները կրկին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են Կառավարությունից բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես մյուս երկրները, ՌԴ-ում գտնվելու ժամկետը 90 օրվա փոխարեն դարձնել 180 օր, ինչպես նախորդ տարիներին է եղել։

Վարորդները պնդում են, որ միայն Հայաստանի պարագայում է, որ ՌԴ-ում գտնվելու սահմանված ժամկետը մնացել է 90 օր, մյուսների պարագայում, ՌԴ-ի հետ բանակցման արդյունքում, հարցը ընդամենը երեք օրվա ընթացքում լուծվել է։

ArmLur.am լրատվականի հետ զրույցում վարորդներից մեկը նշեց․
«Եթե կարգը չեն կարողանում փոխել, ապա թող գոնե Բագրատաշենում մեզ զգուշացնեն, որ ձեզ արտաքսելու են։ Գնում, հասնում ենք ռուսի սահմանը նոր ենք իմանում։ Էս իրավիճակը վերջին տարիներին է ստեղծվել, առաջ երբևէ նման խնդիր մենք չենք ունեցել»։

Բողոքի ակցիային մասնակից մեկ ուրիշ վարորդ նշում է, որ վերջին տարիներին անգամ ռուսների վերաբերմունքն է իրենց նկատմամբ փոխվել, մինչդեռ այլ ազգի վարորդներին արտոնություններ են տրված։
«Ես էլ թեթև մարդատար մեքենա եմ քշում։ Գնացի հասա ռուսի սահմանը, ասին՝ «ты уже попал», ասի՝ էտ ո՞րն ա, թե հեսա կիմանաս։ Ասին ու տարան։ 2000 ռուբլի ռուսները տուգանեցին, մեկ օր ոստիկանությունում պահելուց հետո բաց թողեցին՝ տասը օր տրամադրելով, որ իրենց երկրից դուրս գամ։ Վրացու սահմանին 5000 լարի են տուգանում, ո՞րը ասեմ։ Մենք որ չլինենք Հայաստանը կորածա։ Ո՛չ գնացք ունի, ո՛չ նավ ունի, ո՛չ ինքնաթիռ ունի մենք ենք մտնող-դուրս եկողը՝ մեզ էլ խեղդում են»,- ասաց բողոքող վարորդներից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցները վեց հոգով մտան Կառավարության շենք և իրենց դիմում-նամակը հանձնեցին Կառավարության աշխատակիցներին։ Վարորդներին Կառավարությունից խոստացել են լուծել խնդիրը։

Նանիկ Աղասյան




Լրահոս