Օրերս ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում էր տեղի ունեցել ձերբակալությունը։
«Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև համալսարանի մի խումբ այլ աշխատակիցներ»,- հայտնել էին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ, քանի որ պրոռեկտորը խոստովանական ցուցմունք է տվել:
Կաշառք ստացողը և խարդախություն կատարողը Ժաննա Անդրեասյանի մտերիմն է, Անդրեասյանի երաշխիքով էին նրանք նշանակվել այդ պաշտոններում: Ավելին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց Ժաննա Անդրեասյանն է, ու սա նշանակում է, որ նրա ղեկավարած կառույցում կոռուպցիոն իսկական «բում» է, եւ ինքը, որպես հոգաբարձուների խորհրդի ղեկավար պարտավոր է տիրապետել իրավիճակին:
ArmLur.am-ը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել է, թե ինչպես է ստացվել, որ իր ղեկավարած կառույցում նման չարաշահումներ են տեղի ունենում։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































