Armenian text to speach

Մայիս Եղիազարյանը և նրա ընկերները չեն մասնակցել որևէ միջադեպի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սույնով հերքվում է «ժողովուրդ» օրաթերթի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Ծաղկաձորի փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանի որդին՝ Մայիս Եղիազարյանը, և նրա ընկերները մասնակցել են Կոտայքի մարզպետարանիշենքի դիմաց տեղի ունեցած միջադեպին։

Հայտնում ենք, որ նշված հրապարակման մեջ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը։

Մայիս Եղիազարյանը և նրա ընկերները չեն մասնակցել որևէ միջադեպի, և առկա չէ որևէ փաստական տվյալ, որը կհաստատի, թե նրանք գտնվել են դեպքի վայրում կամ որևէ կերպ առնչվել են միջադեպին։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ծաղկաձորի փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանը վարույթի հետ որևէ առնչություն չունի, չի ունեցել որևէ մասնակցություն կամ կապ նշված դեպքի կամ դրա քննության հետ։

Նշենք նաև, որ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից առ այսօր որևէ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել, և չկա որևէ իրավական հիմք՝ Մայիս Եղիազարյանի կամ նրա ընկերների անունները կապելու տվյալ միջադեպի հետ։




Լրահոս