ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին Վարդան Ղուկասյանի հարցաքննությունն սկսված է։
Ինչպես հայտնել էինք՝ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտեի Մոսկովյան փողոցի մասնաճյուղ։
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։
Քնար Մանուկյան





























