Գյումրու համայնքապատկան մանկապարտեզների աշխատակիցները քաղաքապետարանից շտապ հրահանգ են ստացել՝ երեխաներին ուղարկել տուն ու շտապել հրապարակ՝ աջակցելու Վարդան Ղուկասյանին:
ՆԳՆ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:





























