«Հ. Վարդանյանի մահը տեղական շուկային չի վնասի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախ ցավակցում եմ, որովհետև կորուստ էր իր ընտանիքի համար, ամբողջ տնտեսության համար: Ինձ թվում է, որ ինքն ունի հասուն տղաներ և չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կլինեն Հայաստանի շուկայում»,- ասաց գործարարը` կարծիք հայտնելով, որ Հրանտ Վարդանյանի որդիները` Կարեն և Միքայել Վարդանյանները, իրենց մեջ ուժ կգտնեն և կկարողանան ամեն ինչ անել, որպեսզի մտավախություն` կապված տեղական արտադրանքի ստեղծման պակասի հետ, չլինի:

«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահվան հանգամանքը չի կարող վնասել տեղական արտադրանքի առաջընթացին:

Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց խմիչքներ եւ պահածոներ արտադրող «ՄԱՊ» ընկերության գործադիր տնօրեն եւ խորհրդի նախագահ, հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` միաժամանակ նշելով, որ  Հրանտ Վարդանյանի տղաների արդյունավետ աշխատանքի հետ ինքը մեծ հույսեր է կապում:

Հիշեցնենք, որ երեկ Նաիրի ԲԿ-ում սրտի կանգից մահացել է տեղական արտադրության նվիրյալներից մեկը` Հրանտ Վարդանյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս