Armenian text to speach

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման, արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ապահովման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում և պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցության զարգացման հեռանկարներին։

Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումների իրականացումը, ինչպես նաև ղազախստանյան կապիտալով ընկերությունների գործունեությունը։

Մտքեր են փոխանակվել նաև 2024 – 2025թթ․ առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի վերաբերյալ։

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը՝ լիովին աջակցելով համատեղ ծրագրերի իրագործմանը և նոր նախաձեռնությունների առաջմղմանը։




Լրահոս