
Օրերս Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը: Բացի ծննդյան տարեդարձը Հայաստանում նշելուց, նա հասցրել էր հանդիպել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կարծիքներ կան, թե նա Հայաստան էր եկել իր եղբայրներին պաշտոններով ապահովելու համար:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, ով նաև Հայերի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահն է, այսինքն` Արա Աբրահամյանի տեղակալը, Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, թե տեղյակ է եղել վերջինիս` Հայաստան այցի մասին:
«Տեղյակ չեմ, թե ի՞նչ են քննարկել նախագահի հետ հանդիպման ընթացքում», – նշեց նա:
Մեր այն ճշտող հարցին,թե չե՞ք զրուցել Արա Աբրահամյանի հետ, նա նշեց, թե զրուցել են, սակայն հանդիպման մանրամասները չեն քննարկել:
Նաիրա Հովհաննիսյան