Armenian text to speach

Ռուբիոն Լավրովի հետ զրույցում ընդգծել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության կարևորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության կարևորությունը՝ Ուկրաինայում հակամարտության երկարատև կարգավորման հասնելու համար, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է առաջիկա շփումների կարևորությունը՝ որպես Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համար հնարավորություն ՝ շարժվելու դեպի հակամարտության կայուն կարգավորում՝ համաձայն նախագահ Թրամփի տեսլականի », – նշվում է փաստաթղթում։

Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ Ռուբիոյի և Լավրովի միջև զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։




Լրահոս