Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բեռնափոխադրում իրականացնող մեքենաների վարորդները պատրաստվում են առավոտյան ժամը 09:00-ից փակել Բավրա, Բագրատաշեն, Գոգավան անցակետերը։

ArmLur.am լրատվականի հետ զրույցում վարորդները հաղորդեցին, որ այս պահին հավաքվել են մոտ 300-400 վարորդ, տեղակայել են 200-ից ավելի ֆուռ առավոտյան սահմանային անցակետերը փակելու համար։ Նրանք տեղեկացրեցին, որ մինչև առավոտ էլի վարորդներ են միանալու։

«Կառավարության պատասխանից գոհ չենք։ Էնտեղ ոչ մեկ «կուրսի» չի ինչա կատարվում։ Մենք իրանց խոստացել ենք, որ մինչև առավոտվա 9-ինը կսպասենք։ Դրական պատասխան չունենալու դեպքում փակելու ենք երեք անցակետերն էլ։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ աշխատել կուզենք, հաց ուտել կուզենք։ Փակելու ենք, որ աշխարհի, ռուսի ուշադրությունը մեր կողմը բերենք»,- ArmLur.am լրատվականի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։ Այս պահին իրավիճակը հանգիստ է։

 

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս