Բեռնափոխադրում իրականացնող մեքենաները կանգնած են ճանապարհներին, շարժ չկա, բայց ճանապարհները դեռ չեն փակել։ Ասում են` մենք խոսք ենք տվել, մեր խոստումը կպահենք։
ArmLur.am լրատվականի հետ զրույցում վարորդները հաղորդեցին, որ իրենց զանգել են ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունից։
«Էս ժամին շարժ չկա։ Ճանապարհները դեռ չենք փակել, բայց արդեն շխուր ա հելել։ Տրանսպորտի փոխնախարարն ա զանգել, որ էսօր չկար։ Ասում ա` ի՞նչ անենք, որ հա’մ մեզ համար, հա’մ ձեզ համար նորմալ լինի»,- ArmLur.am լրատվականին փոխանցեցին վարորդները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բեռնափոխադրում իրականացնող մեքենաների վարորդները պատրաստվում են առավոտյան ժամը 09:00-ից փակել Բավրա, Բագրատաշեն, Գոգավան անցակետերը։
ArmLur.am լրատվականի հետ զրույցում վարորդները հաղորդեցին, որ այս պահին հավաքվել են մոտ 300-400 վարորդ, տեղակայել են 200-ից ավելի ֆուռ առավոտյան սահմանային անցակետերը փակելու համար։ Նրանք տեղեկացրեցին, որ մինչև առավոտ էլի վարորդներ են միանալու։
Նանիկ Աղասյան






























