ԲՀԿ-ն մաքրվելու խնդի՞ր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին պետբյուջեի նախագիծը ԱԺ բերելիս և այն քննարկելիս մեծ մասամբ հաշվի չեն առնում պատգամավորների կարծիքը:

«Նախկին ողորմածիկ վարչապետի ժամանակ (նկատի ունի Անդրանիկ Մարգարյանին-խմբ.) մեզ` պատգամավորներիս, քվոտա էր տրվում իրենց տարածքների խնդիրների համար ֆինանսեր հատկացնելու համար»,- հիշում է պատգամավորը:

-Պրն Խաչատրյան, լինելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կցանկանայի՞ք, որ Ձեր կուսակցությունը նորից կոալիցիայում ընգրկվեր:

-Ոչ, նման բան չկա: Կոալիցիայում անդամ էինք, բայց մինչև հիմա չենք կարողանում մաքրվել նրանից, որ մենք  պատասխանատու չենք  բոլոր ձախողումների համար: Քաղաքական մեծամասնությունն անընդհատ քաշում-  կցում է մեզ իրեն, որ մենք ենք միայն մեղավոր: Ինչի՞ համար ենք մեղավոր, եթե ԲՀԿ-ն, կոալիցիայում լինելով  իրականացրել է, ուրիշի` մեծամասնության ծրագիրը: Եվ երբ ԲՀԿ-ը տեսել է, որ այդ ծրագիրը տանում է տնտեսության անկման, դուրս է  եկել կոալիցիայից:

Սոնա Դավթյան




Լրահոս