
Գերմանիայի Քյոլն քաղաքի հյուրանոցներից մեկի կենվորներն ու աշխատակիցները բախվել են անսպասելի խնդրի հետ: Երեկոյան նրանք նկատել են, որ հյուրանոցով մեկ օձեր են սողում: Աշխատակիցները դիմել են ոստիկանություն: Ստուգելով բոլոր համարները` իրավապահները հայտնաբերել են օձերի տարածման աղբյուրը:Պարզվում է` սողունները դուրս են եկել հյուրանոցում բնակվող 3 չինացիների ուղեբեռից:Ընդհանուր առմամբ, ոստիկանները նրանց մոտ հայտնաբերել են շուրջ 100 օձ, 70 կրիա եւ 20 արեւադարձային գորտ: Ուղեբեռի տերերին անմիջապես ձերբակալել են: Կենդանիներին տեղավորել են Քյոլնի կենդանաբանական այգում:Կենդանիների տերերին մեղադրանք է առաջ քաշվել՝ դեպի Եվրոպա մաքսանենգ ճանապարհով կենդանիներ տեղափոխելու համար: