Armenian text to speach

623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումները՝

 

  1. https://armlur.am/1492853/

 

  1. https://armlur.am/1494965/

 

  1. https://armlur.am/1509987/

 

  1. https://armlur.am/1510313/

 

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որին լայն շրջանակներ բնորոշում են որպես «մահվան նախարար», համակարգային կոռուպցիայի մեջ է թաթախված, որը բացահայտել է ՀՀ ֆինանսների նախարարությունը իր` 2021թվականի դեկտեմբերի 9-ին կազմած ակտով:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել այդ վերահսկողության ակտը, որտեղ պարզ գրված է, թե տարբեր դրվագներով ինչպես է ՀՀ առողջապահության նախարարությունը հավելագրումներ արել, պետբյուջեից սահմանվածից շատ գումարներ ծախսել ՔՈՎԻԴ-19-ի բուժման անվան տակ, որոնց մի մասը նախարարությունը պահանջում է վերադարձնել պետբյուջե:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության կողմից իրականացված չարտերային չվերթների դիմաց վճարված գումարների վերաբերյալ ուսումնասիրության հանրայնացումը, ըստ որի` Չինաստանից Հայաստան են բերվել ավելի մեծ թվով ապրանքներ, քան Հայաստանում մաքսազերծվել եւ բաշխվել են: Դատելով ֆիննախարարության փաստաթղթից` ճանապարհին ապրանքներ են կորել, եւ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը հրաժարվել է վերահսկողներին փաստաթղթեր տրամադրելուց։

Ըստ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության հետ 21.12.2020թ. կնքված չարտերի մասին համաձայնագրի` 23.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 144 մլն 120 հազար ՀՀ դրամին համարժեք մոտ 273 հազար ԱՄՆ դոլար: 3 օր անց ավիաընկերության կողմից իրականացվել է չարտերային թռիչք Պեկին-Երեւան ուղերթով, որով, փաստացի, տեղափոխվել են 29,903 կգ բժշկական սարքավորումներ: Ըստ ստուգմանը ներկայացված մաքսային հայտարարագրերի` մաքսազերծվել են 3,906 կգ ընդհանուր քաշով բժշկական պարագաներ (96 թթվածնային կոնցենտրատոր՝ 2,120 կգ, 100,000 COVID-19 ախտորոշման ՊՇՌ թեստ՝ 568 կգ, բժշկական դիմակներ եւ արտահագուստ՝ 578 կգ, 200,000 բամբակյա ծայակալով ձողիկներ՝ 398 կգ, թթվածնի հոսքաչափ ֆլոուամետրով մեխանիկական՝ 242 կգ):

2020թ. դեկտեմբերի 26-ի` «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության չարտերային չվերթներով թիվ 412-01516421 ավիաբեռնագրերով ՀՀ տարածք են ներմուծվել նաեւ 538 կգ բրուտտո քաշով սեղմիչի կափարիչ, պուլսօքսիմետր, ID ձեռնաշղթա, մեկ այլ ավիաբեռնագրերով՝ 24,888 կգ բրուտտո քաշով թթվածնային կոնցենտրատորի բաք, սեղմված օդի չորանոց  եւ այլ ավիաբեռնագրերով՝ 571 կգ բրուտտո քաշով լազերային խողովակ, 3D տպիչ, նրբատախտակի լազերային կտրիչ: «Նշված բեռների մաքսազերծման, հայտարարագրման, ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնման-ընդունման, վերջիններիս բաշխման վերաբերյալ փաստաթղթերը ստուգմանը չեն ներկայացվել», – գրել է ֆինանսների նախարարության վերստուգողը:

Այսպիսով` ֆինանսների նախարարության վերասհկողները արձանագրել են, որ 14.12.2020թ. եւ 26.12.2020թ. իրականացված երկու չարտերային չվերթների համար «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությանը վճարվել է 548, 370 ԱՄՆ դոլարին համարժեք 287 մլն 285 հազար ՀՀ դրամ: Ըստ մաքսային հայտարարագրերի` նշված երկու չարտերային չվերթներով տեղափոխվել է «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման համար անհրաժեշտ ընդամենը 10,513 կգ (6607+3906) բեռ, այն դեպքում, երբ ըստ թիվ 412-01516421, 412-01516432, 412-01516443 եւ 412-01516373 ավիաբեռնագրերի՝ փաստացի տեղափոխվել են 62,564 կգ (29903+32661) բեռներ, որի արդյունքում «կորոնավիրուսային վարակի կանխարգելման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով ստացված փողերի հաշվին 239 մլն դրամ ավելի է վճարվել, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Այսինքն՝ իրականացրած ավիաչվերթների համար Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը հավելագրում է արել պետբյուջեից մոտ 623 հազար դոլար գումար:

 

 

 

 

 

 

Գրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Առուշանյանը հեղափոխությունից հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ (2021թ.):

 

Հենց այս նույն սկզբունքով Առուշանյանը նախորդ տարի՝ 2024 թվականի դեկտեմբերին, պատգամավորական մանդատը վայր դրեց եւ դարձավ Շիրակի մարզպետ։

Դավիթ Առուշանյանը փոխարինեց Մուշեղ Մուրադյանին, ով նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։

Առուշանյանը 2004-2006 թվականներին եղել է «Անի տուր» տուրիստական գործակալության փոխտնօրեն, 2006-2021 թվականներին՝ տնօրեն: 2021-2022 թվականներին Առուշանյանը դարձավ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ:

Նա 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Այսպիսով. ի՞նչ ունեցված ունի Շիրակի մարզպետը.

Դավիթ Առուշանյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 3 անշարժ գույք. 2 բնակարան, որոնք ձեռք է բերել 2014 թվականին Երեւանում, եւ ավտոկայանատեղի, որն Առուշանյանը գնել է Կենտրոն վարչական շրջանում։

Բայցի այս գույքերից, Շիրակի մարզպետը Գյումրիում ունի հիփոթեքով գնած բնակարան, որի հիփոթեքի մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել էր 52 հազար 400 դոլար։

Առուշանյանը 2024 թվականի տարեսկզբին ունեցել է 2 մեքենա՝ NISSAN եւ RANGE ROVER մակնիշների։ Տարվա ընթացքում NISSAN մակնիշի մեքենան մարզպետը վաճառել է 3 մլն դրամով։

Նրա բանկային հաշիվների մնացորդները 2023 թվականի համեմատ փոփոխության չեն ենթարկվել եւ տարեվերջին հազմել են 1,5 մլն դրամ եւ 500 հազար դրամ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար, 18 հազար եվրո, իսկ դրամային փոխարժեքով կանխիկ միջոցները նվազել են 2 մլն դրամով՝ 12 մլն դրամից դառնալով 10 մլն դրամ։

Մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 532 հազար դրամ, որից 10 մլն 300 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, իսկ 232 հազար դրամը ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Առուշանյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 378 հազար դրամ։

Վարկերի մարմանը Դավիթ Առուշանյանն ուղղել է 13 հազար դոլար։

 

 

 

 

Այսօր Թբիլիսյան 5 հասցեում տեղի է ունենալու ազգային բարերար Սամվել Կարապետյանի դատավարությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները լուրջ են պատրաստվում այս դատավարությանը, իրենց բոլոր օղակներով փորձում են Կարապետյանի շուրջ «թալանչու» կերպար ստեղծել:

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ հրահանգ կա, որ տարբեր քաղաքագետներ, ՔՊ-ականներ քննադատեն Սամվել Կարապետյանին ու նրա ստեղծած «Մեր ձեւով» քաղաքական միավորի ղեկավար Նարեկ Կարապետյանին: Իշխանականները երեկ ողջ օրը, մեկը մյուսին հերթ չտալով, վարկաբեկում էին Նարեկ Կարապետյանին, ծաղրում նրա արած հայտարարությունները: Բոլոր ՔՊ-ականները լծված են այդ գործին:

Հավելենք, որ երեկ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է։

«Մեղադրանքը փոփոխվել է եւ ավելացվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- փոխանցել էին ՔԿ-ից:

Նշենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս