Armenian text to speach

Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայկական ֆուտբոլում հերթական աղաղակող դեպքն է արձանագրվել՝ վերածվելով խայտառակ նախադեպի, որը վտանգի տակ է դնում ոչ միայն ֆուտբոլի հեղինակությունը, այլեւ մանկապատանեկան սպորտի հիմքերը։

«Անի 2014» եւ «Աբովյան 2014» թիմերի միջեւ կայացած հանդիպման ընթացքում, ինչպես ArmLur.am-ը հայտնել էր, «Անի» ակումբի մարզիչն ու անվտանգության աշխատակիցները ծեծել են մրցավար Արմեն Խաչատրյանին։ Այս խայտառակ միջադեպը ոչ թե ցնցեց, այլ կարծես անտարբեր թողեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որը, դատելով հետագա իրադարձություններից, որոշել է ոչ թե պաշտպանել բռնության ենթարկված մրցավարին, այլ, որոշում է կայացվել, որ 2025-2026 մրցաշրջանի մանկապատանեկան մի շարք տարիքային առաջնություններ այլեւս մրցավարներով չեն սպասարկվի։ Այլ կերպ ասած՝ ՀՖՖ-ն հրաժարվում է իր հիմնական գործառույթներից՝ պատասխանատվությունը թողնելով հենց ակումբների վրա։ Այո, այո՝ այն ակումբների, որոնց ներկայացուցիչներն արդեն հասցրել են ծեծի ենթարկել մրցավարին։

Սա ոչ թե որոշում է, այլ մեղքի ճանաչում եւ անգործության փաստաթուղթ։

Փոխանակ պաշտպանելու սեփական աշխատակցին, ապահովելու կարգապահություն եւ պատասխանատվություն՝ ՀՖՖ-ն հայտարարում է, որ այսուհետեւ խաղերը կսպասարկեն հենց դաշտի տեր ակումբների մարզիչներն ու ֆուտբոլիստները։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միջադեպը քննվում է ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է ՀՖՖ-ի անարդյունավետ կառավարմանը՝ սկսած ֆինանսական անթափանց որոշումներից մինչեւ կադրային քաոսը։ Այս միջադեպը հերթական վկայությունն է, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը կորցրել է կառավարման եւ պատասխանատվության զգացումը։

 

 

 

 

 

 

2025 թվականի ապրիլի 1-ից Հայկ Նազարյանը, վարչապետի որոշմամբ, 3 տարի ժամկետով դարձավ Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ Իրանի Իսլամական Հանրապետությունում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նազարյանին Իրանում պահելու համար ՀՀ Կառավարությունը կլորիկ գումարներ է հատկացնում։ Ըստ կառավարության՝ ներկայում Իրանի հետ քննարկվում է համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու տարբերակներ, ինչպես նաեւ Հայաստանից դեպի Իրան սերտիֆիկատով արտահանումը դյուրացնելու գործընթացը. ուստի անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար Իրանում ունենալ առեւտրային կցորդ։

Կառավարությունը կանխատեսում է, որ կցորդի հաստիքի ստեղծումը դրական կազդի հայաստանյան տնտեսության վրա, իրանցի ներդրողները հետաքրքրություն կցուցաբերեն «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ կառուցվող ինժեներական քաղաքի նկատմամբ։ Ձեւակերպումները հիշեցնում են ձախողված ԱՆԻՖ հիմնադրամի տխուր եւ կոռուպցիայով հարուստ պատմությունը:

Այս ամենն ապահովող անձի՝ Հայկ Նազարյանի բնակության, սննդի, ուսման, ծառայողական մեքենայի համար գործադիրը հատկացնում է 28 մլն 903 հազար դրամ՝ գրեթե 76 հազար ԱՄՆ դոլար։

Հետաքրքիրն այն է, որ Նազարյանը, ըստ որոշման, ապրիլի 1-ից է նշանակվել, սակայն առեւտրային կցորդի պահպանության համար պետբյուջեց գումար հատկացվել է 2025 թվականի մարտի 1-ից դեկտեմբերի 31-ի համար։

Նրա աշխատանքի վարձատրությունը հազմում է 12 մլն 754 հազար դրամ, բնակարանի վարձակալության համար հատկացվել է 4 մլն 808 հազար դրամ, Պահպանության ծախսերը կազմել են 11 մլն 340 հազար դրամ, որի մեջ ներառված է գույքի եւ տեխնիկայի ձեռքբերումը, կոմունալ ծախսերը, փոստային ծախսերը, կապի ծախսերը, թերթերի բաժանորդագրությունը, 3 անձի (ենթադրաբար նրա երեխաների) համար միջնակարգ ուսումնական կրթությունը, գործուղման ծախսերը եւ այլ ծախսեր։

Հետաքրքիրն այն է, որ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման մասին գործնականում ոչինչ չենք տեսել, բացի այն բանից, որ ՀՀ Կառավարությունն Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» միակ ելքն է դեպի աշխարհ:

 

 

 

 

Բարերարի փաստաբան Ռոբերտ Ամստերդամին կալանավորելու հիմքեր են ստեղծում

Բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ, ամերիկաբնակ հրեա, հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի խոսքերը երեկ ժամեր շարունակ իշխող ՔՊ-ականները շրջանառում էին՝ իրավապահներին փաստացի հրահանգելով կալանավորել փաստաբանին, ով ելույթ է ունեցել ՀՀ-ի դեմ:

Իսկ ի՞նչ էր ասում ամերիկացի փաստաբանը.

«Հայաստանի նկատմամբ հարձակում ենք գործելու ամեն օր, մինչեւ Սամվել Կարապետյանին ազատ չարձակեն»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական շրջանակները խնդիր են դրել իրենց նոր «թիրախին» կալանքի տանել:

Թեեւ փաստաբանը հետագայում պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է միջազգային իրավական ու քաղաքական ճնշման գործիքներին, ոչ թե ֆիզիկական գործողություններին, սակայն ՔՊ-ի պատգամավորներն ու նրանց հարող ՀԿ-ները մեկնաբանել են արտահայտությունը որպես «հակապետական սպառնալիք»։

Նկատենք որ ձեռագիրը նույնն է. ինչպես բարերարի դեպքում Նիկոլ Փաշինյանը գրեց, թե բարերարը ասել է՝  «կմիջամտեմ», եւ այդ բառի վրա կառուցվեց մեղադրանքը, նույնը փաստաբանի դեպքում է: Փաստաբանն ասում է՝ «Կհարձակվենք Հայաստանի վրա….» եւ շարունակում բացատրել՝ ինչպես, իսկ ՔՊ-ն սկսեց տարածել, թե փաստաբանն ասել է՝ «Հայաստանի դեմ գրոհելու ենք». ուրեմն պետք է պատժվի:

Այդ հիմքով, ըստ ՔՊ-ական աղբյուրների, իշխանական շրջանակներում արդեն քննարկվում է Ռոբերտ Ամստերդամի գործունեությունը սահմանափակելու հարցը։

Քաղաքական վերլուծաբանները նկատում են՝ իշխանությունները կրկին փորձում են կիրառել արդեն ծանոթ մեխանիզմը. նախ ձեւավորվում է «հակապետական» նարատիվ, ապա գործը տեղափոխվում է իրավական հարթություն՝ ինչպես եղավ Սամվել Կարապետյանի 37 վայրկյան տեւողությամբ ուղերձի դեպքում: «Մեր ձեւով կմասնակցենք» ձեւակերպման համար բարերարին կալանավորեցին. 121 օր է նա բանտում է:

 

 

 

 

Վերջին շրջանում Հայաստանում ֆորումներից, համաժողովներից եւ գագաթաժողովներից «աչք չի բացում» կառավարությունը։

Առաջիկայում՝  2025 թվականի նոյեմբերի 21-ից 23-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի առաջին զբոսաշրջության միջազգային ցուցահանդես-համաժողովը՝ International Tourism Fair Armenia 2025-ը։

Պաշտոնական հայտարարությամբ, ֆորումը դառնալու է զբոսաշրջության միջազգային խաչմերուկ, որտեղ ձեւավորվում են նոր հնարավորություններ եւ բազում համագործակցություններ:

Այս ֆորումի համար էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 75 մլն 400 հազար դրամ։

Միջոցառման կազմակերպման ամենաթանկարժեք ծառայությունը հյուրասիրության եւ սննդի կազմակերպման համար է հատկացվել՝ 30 մլն դրամ, որը ամբողջ հատկացման գրեթե 40%-ն է։

2-րդ ամենաթանկ հատկացումը բարձրաստիճան հյուրերի եւ մասնակիցների տեղափոխման ծառայություններն է ընդգրկում՝ կազմելով 6,5 մլն դրամ։

Ահա, թե ինչպիսի ծառայությունների համար է ծախսվում պետական բյուջեն։

 

 

 

 




Լրահոս