
ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի վերջին հանդիպման ժամանակ որոշում էր կայացվել ԱԺ արտահերթ նիստ անցկացնել, որի ժամանակ պետք է քննարկվեին կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հարցերը:
Նախատեսվում էր, որ արտահերթ նիստը կանցկացվի վաղը: Սակայն Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե ոչինչ դեռ որոշված չէ և որոշվելու դեպքում կտեղեկացվի այդ մասին:
Նաիրա Հովհաննիսյան