«Զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ է ձերբակալվել»: Այս մասին ArmLur.am-ին քիչ առաջ հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Նշենք, որ նրանք Վարդան Ղուկասյանի կողմնակիցներն են, ովքեր երեկ Գյումրու քաղաքապետարանի դիմաց խմբվել էին՝ սատարելու իրենց քաղաքապետին:
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։
























































































