ArmLur.am լրատվականի աղբյուրների փոխանցմամբ, Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ հանդիպումից խուսափում է «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն և Վարչության նախագահ Արտակ Բալայանը։
Մեր տեղեկություններով՝ հանդիպման թեման առնչվելու է բանկի գործունեությանն ու ֆինանսական հոսքերի վերահսկմանը։
Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ «Արցախբանկ»-ի բաժնետոմսերի շուրջ 45 տոկոսը պատկանել է Արցախի ներդրումային հիմնադրամին։ Սա նշանակում է, որ բանկի գործունեությունը անմիջականորեն առնչվում է պետական և հանրային միջոցների արդյունավետ օգտագործման ու հաշվետվողականության խնդիրներին։
Մեր աղբյուրների համոզմամբ Բալայանի կողմից հանդիպումից խուսափելը կարող է դիտվել ոչ միայն անհատական վարքագիծ, այլև փորձ՝ խուսափելու պատասխանատվությունից ու բաց քննարկումից։ Այս իրավիճակը նոր հարցեր է առաջացնում թե՛ բանկի ղեկավարության, թե՛ հիմնադրամի գործունեության օրինականության և վերահսկողության վերաբերյալ։
Մեր տեղեկության հավաստիությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել ԱՀ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Նանիկ Աղասյան





























