Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է: Հոկտեմբերի 20-ից Հակակոռուպցիոն դատարանը քննում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը, լսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին։
Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Դիմակավորված ուժայինները, հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից դուրս էին հանել, ձերբակալել ու տարել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել էին Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Վարդան Ղուկասյանի կալանավորման մասին ArmLur.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի հետ։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































