Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ կամ ինչու՞ ծակեց ոստիկանության մեքենաների անիվները․ Գյումրիում 33 ձերբակալվածների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա թիմակիցների ձերբակալությունից հետո իրավիճակը քաղաքում մնում էր լարված։

Ինչպես հաղորդում է ArmLur.am-ը՝ նախորդ օրը ձերբակալվել է ոչ միայն քաղաքապետը և քաղաքապետարանի 7 աշխատակիցները, այլև նրա աջակիցներ, ազգականներ ու նույնիսկ շարքային քաղաքացիներ։

ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հաստատին ArmLur.am-ին, որ զանգվածային անկարգությունների և տրանսպորտային միջոցների վնասման գործով ձերբակալվել է 33 քաղաքացի, որոնց թվում, ըստ նույն աղբյուրի, կա նաև մեկ անչափահաս։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներին տարել են ձերբակալվածների տարբեր պահման վայրեր՝ մի մասը Վանաձորում է, մյուսները՝ Ալավերդիում և Գյումրիում։ Գյումրեցու հումորն անգամ նման իրավիճակներում չի կորում․ քաղաքում կատակում են՝ «մենակ Քարվաճառ չտանեն, մնացած տեղերը հարմարվելու ենք»։

Ձերբակալված անձիք կոնկրետ այն քաղաքացիներն են, որոնք մեքենաներով փակել էին ճանապարհը, որպեսզի իրավապահներին թույլ չտային քաղաքապետին հեռացնել քաղաքից եւ ոստիկանության մեքենաները անիվները վնասած երիտասարդներն են։ Այս պահին շարունակում են ձերբակալված մնալ: Թեև պաշտոնական մարմինները վստահեցնում են, որ քննությունը շարունակվում է և բոլորի արարքներին տրվելու է իրավական գնահատական, Գյումրիում շատերը սա դիտարկում են որպես քաղաքական հաշվեհարդար, որը դուրս է գալիս միայն քաղաքապետի կամ նրա շրջապատի սահմաններից։

Արդեն երկրորդ օրն է՝ քաղաքում խոսում են ոչ միայն ձերբակալությունների, այլև բռնաճնշումների ու խուզարկությունների մասին, որոնք, ըստ քաղաքացիների, ուղղված են ոչ թե «անկարգությունների մեղավորներին», իրավապահների գործունեությանը խոչընդոտողներին բացահայտելու, այլ քաղաքապետին աջակցող ցանկացած մարդու նկատմամբ ճնշում գործադրելու։

Հավելենք, որ քաղաքապետ Ղուկասյանի հետ ձերբակալված ութ անձանցից հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս