Armenian text to speach

«Իրականացրեք ծառայողական քննություն, տվեք ընթացք ներկայացված հանցագործությունների վերաբերյալ»․ քաղաքացին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ քաղաքացին ներակայացնում է իր բողոք և խնդրանքով դիմում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Քաղաքացին հայտնում է կալանավորի առողջական իրավունքների խախտման, բժշկական տվյալների կեղծման, բուժօգնության մերժման, չտրամադրման, պետական կառույցների անգործության մասին։

“Ես՝ Լիան Չոբանյանս, սույնով դիմում եմ Ձեզ՝ խնդրելով ձեր միջամտությունը։ Հարգելի Մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյան, ձեզ տեղեկացնում և բարձրաձայնում եմ մի խիստ մտահոգիչ իրավիճակի մասին։ Դիմում եմ Ձեզ՝ բարձրացնելով լուրջ ու շարունակական իրավախախտումների մասին, որոնք կատարվել են իմ ամուսնու՝ Հովիկ Մեջլումյանի նկատմամբ, ով այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և ունի ծանր առողջական վիճակ։ Ամուսինս 8 ամիս գտնվում է այդ հաստատությունում՝ բազմաթիվ առողջական խնդիրներով, այդ թվում՝ քրոնիկ հեպատիտ C, լյարդի լուրջ հիվանդություններ, աղիքային վարակ և այլն։ Այս ընթացքում բազմաթիվ անգամներ դիմել եմ Դատապարտյալների հիվանդանոցի ղեկավարությանը, ՊՈԱԿ-ի տնօրենին, բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանին, Առողջապահության նախարարություն, ՀՀ վարչապետի աշխատակազմ, Արդարադատության նախարարություն, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմ, ՀՀ Դատախազություն, ՀՀ ՄԻՊ։ Բոլոր իմ դիմումներին ի պատասխան՝ ՊՈԱԿ-ը ներկայացրել է կեղծ տեղեկատվություն, իբրև ամուսինս բուժում է ստանում և չունի նշված հիվանդությունները։ Սակայն, փաստերն այլ բան են ցույց տալիս։

Միայն ՀՀ ՄԻՊ-ի միջամտության արդյունքում կրկին կատարվել է ՊՇՌ թեստ, որը պարզել է բարձր բեռնվածությամբ հետատիտ C, լյարդի մեծ փոփոխություններով, ինչի մասին ՊՈԱԿ-ը բազմիցս լռել է կամ խեղաթյուրել փաստերը։ Բժիշկը, ում այցն արգելված էր, միայն ՄԻՊ-ի միջամտությամբ կարողացավ այցելել և հաստատել վիճակը։
16․05․2025 թվականին իբր կատարված ՊՇՌ թեստի արդյունքները, ինձ փոխանցել են անանուն, ոչ իրավաբանական փաստաթղթերով, առանց անձի նույնականացման։ Ամբողջությամբ բացակայում է ապացույցը, որ այդ նմուշը պատկանում է ամուսնուս։ Այդ փաստաթուղթը պարունակում է մի շարք սխալներ։ Փաստաթղթում սխալ է նշված անգամ ամուսնուս տարիքը։ Լիզորված փաստաթղթերով պահանջել եմ այդ թեստի օրինական արդյունքները, սակայն ՀՀ ԱԱՏՄ-ի վարույթը կասեցրել է պատճառաբանելով, որ մյուս փաստաթղթերը տրամադրվել են, այդ մեկը՝ ոչ։ Այս պահին ես դեռևս չունեմ որևէ իրավաբանական ապացույց,որ արյունով կատարվել է ՊՇՌ թեստ։

Արդյունքում՝ փաստացի շուրջ 8 ամիս ամուսինս չի ստացել անհրաժեշտ բուժօգնությունը։ Վերջին 4 ամիսը տևական լուծ ունի, ինչը ևս չի արձանագրվում և անտեսվում է՝ իբրև աղիքային վարակ չկա։

Խնդրում եմ Ձեզ իրականացնել ծառայողական քննություն, պարտավորեցնել ՊՈԱԿ-ին և ՀՀ ԱՆ համապատասխան կառույցներին ներկայացնել օրինական, անվանական, կնքված և ստորագրված ՊՇՌ թեստի արդյունքները, տալ գնահատական ներկայացված փաստերի կեղծմանը, տալ ընթացք ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հաղորդմանը՝ կեղծ փաստաթղթերի կազման, հիվանդության թաքցման, բուժօգնության չտրամադրման և պաշտոնական լիազորությունները չարաշահման վերաբերյալ։

Լիանա Չոբանյան
հեռ․ 098757505”




Լրահոս