Armenian text to speach

Գյումրիի գլխավոր ճարտարապետը ևս կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեն ArmLur.am-ին հայտնեց, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նշենք, որ տեղեկացրել էինք այն մասին, որ նախորդ օրը ձերբակալվել է ոչ միայն քաղաքապետը և քաղաքապետարանի 7 աշխատակիցները, այլև նրա աջակիցներ, ազգականներ ու նույնիսկ շարքային քաղաքացիներ։

ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հաստատին ArmLur.am-ին, որ զանգվածային անկարգությունների և տրանսպորտային միջոցների վնասման գործով ձերբակալվել է 33 քաղաքացի, որոնց թվում, ըստ նույն աղբյուրի, կա նաև մեկ անչափահաս։

Քնար Մանուկյան




Լրահոս