Armenian text to speach

Գեղարքունիքի պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները հոկտեմբերի 20-ին Սևանի թերակղզու Ձկնորսների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Շևրոլե» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տարել Քասախ համայնքի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն, կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ, սպիտակ բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային փաթեթ և ապակե գլանակ:

Քասախցի երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:




Լրահոս