Տավուշի մարզում մեքենաներ են բախվել, և մեքենաներից մեկում եղել է Իջևանի նախկին դատախազը։
Shamshyan.com-ը հայտնում է, որ բժիշկները վիրավորներին, որոնց մեջ կա անչափահաս, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում են հերթապահություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդներից մեկը եղել է անչափահաս՝ 15-ամյա տղա։ Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
ArmLur.am-ը տեսանյութ է ներկայացնում դեպքի վայրից։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































